Շատ հավանական է, որ գալիք շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի. Ալեն Սիմոնյան
«Հերթական հանդիպումն էր խմբակցության հետ, շատ հավանական է, որ գալիք շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե ի՞նչ անելիք ունեին գործադիրի անդամները «Իմ քայլը» խմբակցության նիստին, Ա. Սիմոնյանը պատասխանեց, օրինակ, Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, և ընդհանուր նիստ էր, ինչո՞ւ պիտի չգար։
Սիմոնյանը նշեց, որ նիստում քննարկվել է ներքաղաքական ընդհանուր իրավիճակը, որևէ նոր բան չկար ասելու, ինչ հրապարակավ ասվել է, նույնն է ասվել և խմբակցության նիստում։
Հարցին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվե՞լ է, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, և քննարկման փուլում կունենան այն։
Դիտարկմանը, որ առաջարկվող փոփոխության համաձայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի որպես դատավոր պաշտոնավարել, թեև իշխանության ներկայացրած առաջին նախագծով Թովմասյանը չպետք է պաշտոնավարեր, ինչպե՞ս է ՍԴ ճգնաժամը երկու տարբեր սցենարներով լուծվելու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ եկեք չշտապենք, կտեսնենք։
«Զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում։ Ձեր բերած փաստերը, որոնք հիմնվում են մեր բերած օրենքի նախագծի վրա, քննարկվում են, և կարող է շատ բան փոխվել։ Եկեք չշտապենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ի՞նչ հարցեր են քննարկվելու, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ կիմանաք։
Հարակից հրապարակումներ`
- «Բանկերի հարցերը լուծեք». Փաշինյանը չլսեց քաղաքացիներին
- «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրել, մասնակցում են նաև գործադիրի անդամները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան