ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակի նոր վտանգավոր փուլի մասին
Աշխարհը մտել է կորոնավիրուսային համավարակի տարածման նոր վտանգավոր փուլ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա հիշեցրել է, որ հինգշաբթի ԱՀԿ-ն ստացել էր ավելի քան 150 հազար նոր վարակման դեպքերի մասին հաղորդումներ։
«Այս դեպքերի կեսի վերաբերյալ հաղորդումներ եկել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, և մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Աշխարհը գտնվում է նոր և շատ վտանգավոր փուլում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա խոսքով, շատ մարդիկ հոգնել են տանը մնալուց:
«Կարելի է հասկանալ նաև երկրների ցանկությունը` բացել իրենց հասարակությունները և տնտեսությունները։ Բայց վարակն ավելի արագ է տարածվում, և, ինչպես նախկինում, մահացու է», - ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա կոչ է արել «բոլոր երկրներին և բոլոր մարդկանց լինել ծայրաստիճան զգոն»։ ԱՀԿ ղեկավարը խորհուրդ է տվել հետևել անվտանգության միջոցառումներին՝ պահել սոցիալական հեռավորություն, մնալ տանը հիվանդության դեպքում, հազալիս և փռշտալիս փակել բերանն ու քիթը, կրել պաշտպանիչ դիմակներ, եթե անհրաժեշտ է։ Բացի այդ, երկրները պետք է շարունակեն աշխատել վարակված անձանց նույնականացման, նրանց մեկուսացման, թեստավորման և բոլոր հիվանդ մարդկանց բուժման ուղղությամբ:
ԱՀԿ գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ տարածվող համավարակի պայմաններում «ամենաշատը տառապում են ամենախոցելի մարդիկ»: Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել փախստականների շրջանում վարկման ռիսկի վրա, քանի որ հաճախ նրանք չունեն նորմալ կացարաններ, ջրամատարակակում, սնունդ, սանիտարական և առողջապահական խնամքի համար անհրաժեշտ միջոցներ:
«ԱՀԿ-ն խորապես անհանգստացած է փախստականների ճամբարներում COVID-19 հիվանդության մեծածավալ փոխանցման շատ իրական սպառնալիքով», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ներկայացուցիչ. ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հնարավոր է լրացուցիչ թիրախավորված քայլեր անհրաժեշտ լինեն. Aravot.am
- ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
- ԱՀԿ-ն պատրաստ է ամբողջ ներուժով աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում
- COVID-19-ի գլոբալ պատկերը վատթարանում է. ԱՀԿ
- Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
- ԱՀԿ-ն ասել է, թե երբ են բոլոր երկրներն իմացել կորոնավիրուսի մասին
- Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից
- ԱՀԿ. Ամառային շոգը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան