Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է
Վրաստանում մինչ օրս կորոնավիրուսի 895 հաստատված պացիենտ կար, այսօր ավելացել է ևս երեքը և կազմել 898 հաստատված դեպք: 1tv.ge-ի հաղորդմամբ, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից բոլորի աղբյուրը հայտնի է:
«Ապաքինվել է 11 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 752: Այս տվյալները հաշվի առնելով, 132 պացիենտ բուժում է ստանում կովիդ-կենտրոններում: Նոր հաստատված երեք դեպքից մեկը բեռնատարի վարորդ է և համարվում է ներկրված դեպք, երկուսը հաստատված դեպքերի շփման շրջանակից են, մեկը Բոլնիսիից և մյուսը՝ Մառնեուլիից: Երեկ մեկ կլինիկա նոր պացիենտ չի ավելացել: Այս պահի դրությամբ ունենք հաստատված 21 դեպք»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
- Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, ամենակրտսերը՝ 9 ամսական
- Փետրվարի 26-ից ի վեր առաջին անգամ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները