«Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրել, մասնակցում են նաև գործադիրի անդամները
«Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրել, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակիրճ պատասխանեց՝ ընթացիկ։
Նիստին մասնակցելու է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Դիտարկմանը, որ նա չի հանդիսանում «Իմ քայլը» խմբակցության անդամ, ինչո՞ւ է մասնակցում նիստին, Հ. Արշակյանն արձագանքեց՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եմ մասնակցելու նիստին։
«Խմբակցության նիստ է։ Բայց չեմ կարող մանրամասնել, թե ինձ հետ կապված ինչ հարցեր են քննարկվում, ուշանում եմ»,- նշեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, սակայն, հայտնեց, որ օրակարգում ներառված է նաև Սահմանադրական դատարանի հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան