Լիտվացի մասնագետը ՀՀ-ում ներկայացրել է իր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանԻնգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավարՄարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետներիհետ համատեղ աշխատանքները:Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:
«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է և նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար», - նշել է դեսպանը:
Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները:
Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար, հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն
- Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում