Կանադայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 367 նոր դեպք է հաստատվել
Անցած 24 ժամերի ընթացքում Կանադայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 367 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100,629 դեպք։ Ըստ աղբյուրի, երկրում հիվանդության հետևանքով մահացածների 90%-ը վաթսունից բարձր տարիք է ունեցել։ Վերջին տվյալներով, երկրում հիվանդության զոհերի թիվը 8,346 է։Առոջացածների թիվն էլ գերազանցում է 63 հազարը։
Երկրում կորոնավիրուսի 2,3 միլիոն թեստ է անցկացվել։
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին նոր տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։