Համացանցում շատացել են երեխաների սեռական շահագործման դեպքերը
Եվրոպական ոստիկանական գործակալությունը՝ «Եվրոպոլ»-ը, հայտնել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում համացանցում երեխաների սեռական շահագործման թվի էական աճի մասին:
«Իրավապահ մարմիններն արձանագրել են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում աճել է համացանցում երեխաների սեռական շահագործմամբ նյութերի տարածման քանակը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություն կատարողներն ավելի ակտիվացել են սոցիալական ցանցերում, տարիքային ցանցերում, ինչպես նաև դարկվեբերում: Մեկուսացման ժամանակահատվածում ավելացել է երեխաների սեռական բռնության նյութեր պարունակող կայքեր մուտք գործելու փորձերի քանակը, ինչպես նաև ավելացել է չատերում, դարկնետերում և տեսացանցում հանցագործների կողմից ապօրինի նյութերի և երեխաների նկատմամբ բռնության մեթոդների փոխանակման դեպքերը:
«Համաճարակով պայմանավորված տնտեսական անկումը կարող է խթանել սոցիալապես անապահով խմբերի կողմից փող վաստակելու նպատակով երեխաների շահագործման նյութերի ավելացմանը»,-նախազգուշացնում է «Եվրոպոլը»: Գործակալությունը վերահսկում է վտանգը և շարունակական աջակցություն է ցուցաբերում անդամ երկրներին՝ հանցագործներին և զոհերին հայտնաբերելու համար:
«COVID-19-ի ճգնաժամի արդյունք եղավ համացանցով երեխաների սեռական բռնությամբ նյութերի ավելացումը, որոնց թիվը բարձր էր նաև համաճարակից առաջ: Այս հանցավոր ոլորտի հասցրած վնասը դժվար է թերագնահատել, դրան արդյունավետ պատասխանն առաջնային նշանակություն ունի»,- ասել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլը, որի խոսքերը մեջբերված են հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան