Ճապոնիայում կորոնավիրուսային հիվանդության 64 նոր դեպք է հաստատվել
Տոկիոյում երրորդ օրն անընմեջ կորոնավիրուսային հիվանդության երեսունից ավելի դեպք է գրանցում։ Նախորդ 24 ժամերի ընթացքում քաղաքում հաստատվել է COVID-19-ի 39 նոր դեպք, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ճապոնիայի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ անցած մեկ օրում երկրում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 64 մարդում մոտ:
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18, 593 դեպք, ներառյալ՝ «Diamond Princess» նավում վարակված 712 ճապոնացիները։
Հիվանդության հետևանքով երկրում մահացել է 967 քաղաքացի, 62 հոգու վիճակը գնահատվում է ծանր, վերականգնվել է 16, 735 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները