Քաղաքական 21:06 20/06/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի

«Մենք այսօր պատմական շանս ունենք՝ տեսնելու, թե որտեղ ենք ապրում, ինչ վիճակի է մեր երկիրը, ով է ղեկավարում մեր երկիրը, որովհետև Հայաստանում բոլորի դիմակները պատռված են»,- «Ստի վերջը» տեսաշարի 10-րդ մասում, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն», -ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ըստ նրա, Հայաստանի ժողովուրդը եզակի շանս ունի տեսնելու, թե ով  ով է, իսկ այդ պրոցեսը, չնայած ցավոտ է, շատ պետքական է։

«Այսօր մենք բոլորով պատռել ենք Նիկոլ Փաշինյանի ու իր, այսպես կոչված, էլիտայի դիմակները։ Չեմ խոսում  այն դիմակների մասին, որոնք քարոզում է վարչապետը, որոնք, ըստ օդում կախված լուրերի, արտադրվում են մի գործարանում, որը, ըստ օդում կախված լուրերի, պատկանում է  հայտնի անձնավորությանը։ Ոչ։ Խոսում եմ այն քաղաքական դիմակների մասին, որոնք վարչապետն ու իր շրջապատը խաբելով ու խաղալով հայ ժողովրդի հույզերի ու հույսերի վրա, կրում են մինչև հիմա։

Բայց այդ դիմակի տակից արդեն տեսնում ենք, թե ովքեր են նրանք, կոնկրետ ով է Նիկոլ Փաշինյանը։ Շատ անկեղծ, չեմ ուզում վիրավել, բայց Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող ու լաչառ շանը, որն անընդմեջ հաչում է և կծում է այն բոլորին, ումից վախենում է, իսկ նա վախենում է  բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է»,- ասաց Մ. Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը նշեց, որ ամենաշատը Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից և ապագայից. «Ապագայից նա վախում է, որովհետև հասկացել է, որ հայ ժողովուրդն իրեն չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը, մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան։ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի։ Անկեղծ եմ ասում և չեմ վախենում այս բառերի պատասխանատվության համար։ Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ։ Մեր բոլոր խնդիրներով, մեր ամեն ինչով, մենք միշտ եղել ենք եվրոպական  ցիվիլիզացիայի կրող ժողովուրդ ու երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց  ֆորմուլան, որով ղեկավարում է  Իլհամ Ալիևն ու կինը Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»։ 

Նա օրինակի համար  նշեց, որ հայաստանցի  որևէ ղեկավար մինչև Նիկոլ Փաշինյանը,  թատրոնում չի բեմադրել իր գրքի հիման վրա պիես իր կենդանության օրոք, ինչը տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանի որևէ ղեկավարի արձան իր կենդանության  և իշխանության օրոք նախկինում չի դրվել Հայաստանում, որը տեղի է ունեցել Հայաստանում հիմա, ինչը տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանի որևէ ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», մի բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում։

Ըստ նրա, երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։

«Աննա Հակոբյանինն ազդեցություն չէ։ Նա և Նիկոլ Փաշինյանը բաժանել  են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան հավասար համասեփականատեր է Ադրբեջանի։

Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, չենք կարող հանդուրժել  այս պրոցեսը, երբ Հայաստանը վերածվում է փաշաստանի, դա անընդունելի է։ Բոլոր մեր խնդիրներով, ամեն ինչով, մենք չենք կարող դառնալ ծիծաղի առարկա»,- ասաց Մ. Մինասյանը։

Նա նշեց, որ իշխող ընտանիքն անընդմեջ փորձում է վախեցնել, որ «մենք լեգտիմ ենք, չենք կարող լինել բռնապետ»․ «Աշխարհի պատմության մեջ չկան ընտրությունով եկած բռնապետեր, որոնք սկզբում չենք եղել լեգիտիմ։ Բոլորին բերել է ժողովուրդը չսիրո հիման վրա և բոլորին վռնդել է ատելությամբ, և  դուք՝ Հայաստանի այսօրվա իշխանություն, դրան շատ մոտ եք»։

Մ. Մինասյանի խոսքով, Հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, որը երբեք չի եղել. «Հայ ժողովուրդը հպատակ է այդ ընտանիքին, մենք պարտավոր ենք երկրպագել այդ զույգին, եթե ուզում ենք ապրել սուլթանատում։ Եթե հայ ժողովուրդը չի ուզում ապրել սուլթանատում, ուրեմն՝ մենք պարտավոր ենք իրականության համար կռիվ տալ, հասկանալ, որ Հայաստանը չպետք է լինի մի ընտանիքի սեփականություն։ Իսկ դրա համար պետք է ուղղակի պայքարել հանուն Հայաստնաի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացիների։ Այդ զույգն իրենց  իշխանության առաջին օրվանից հայ ժողովրդին բաժանեց սպիտակների ու սևերի. ով չի ընդունում իրենց կրոնը՝ սև է, այդ սև մարդիկ հիմա մեծամասնություն են։ Այո, ավելի քան 90 տոկոս։ Այդ սև մարդիկ համախմբվում են, պարտավոր են թողնել անհամաձայնությունները, որոնք ունեցել են, դառնալով մի բռունցք կռվել հանուն իրենց ապագայի։ Հայաստանը պարտավոր է ունենալ լավ ապագա»։

Մ. Մինասյանը վատ լուր հայտնեց. ՌԴ-ում հարուցված են քրեական գործեր Կրասնոդար մաքսանենգ ծխախոտի ու Վորոնեժի պատմություններով։ Նա նաև ներկայացրեց փաստաթուղթ։ 
Մ. Մինասյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը հերքում է նաև ՝  ՀՀ-ից արտահանված ադամանդի պատմությունը։

«Ժողովուրդ ջան, դուք ի՞նչն եք հերքում։ Հերքում եք մի բան, որ ես չեմ  ասել։ Ես չեմ ասել, որ դա անօրինական արտահանում է, ասել եմ՝ անօրինական ադամանդ է։ Հայաստանում  չկա 1400 ադամանդ տաշող, որոնք կարող էին 3 ամսում տաժել 20 միլիարդի ադամանդ և դուք դա չեք հերքում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է զենքի միջազգային առևտրին, Մ.Մինասյանի խոսքով, որին զոհ գնաց գլխավոր շտաբի պետը, ՄԱԿ-ն, ըստ «Բլումբերգի» սկսել է մեծ  ուսումնասիրություն 2020 թ. հունվար-փետրվար ամիսների Միջին Արևելքից Ղազախստանի միջոցով Լիբիա զենք արտահանելու մեծ գործընթացի մասին։ Նա ասաց, որ «Բլումբերգի» ձեռքում հայտնվել է մեծ փաստաթուղթ։

«Ցավոք սրտի, դրա ձայնը կլսենք»,- ընդգծեց նա։

Մ. Մինասյանն անդրադարձավ նաև Գյումրիում ավտոմաքսատան շինարարությանը. «Պարզվեց, որ Գյումրիի մաքսատան վրա ծախսվել է ընդամենը 2 միլիարդ դրամ: Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքից: Ես նայեցի, թե ով է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները՝ «Ատրիում ԹԻՄ» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով առանց տենդեր, ուղիղ գնման իրավունքով տալիս է իրավունք կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները: Դա արվում է, եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին: Այս կազմակերպությունը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել խոշոր պետական աշխատանք: Իսկ այս ընկերությունը լիցենզիա է ստանում պետական օրգաններից օգոստոսի 26-ին:Նիկոլ Փաշինյանը լիազորում է մի ընկերության, որը նույնիսկ լիցենզիա չունի: Այդ ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի, բարեկամական կապերով ուղիղ կապված է ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և դրածո Շուշաննա Ներսիսյանի հետ, նույն ինքը՝ Նակոլկա Շուշո:
Այս մարդիկ իրականում նույնիսկ մասշտաբի պրոբլեմ չունեն, գողանում է 4 միլիարդ երկաթը և 30 միլիոն նախագծային աշխատանքները: Ես թողնում եմ մեդիայի վրա մնացած աշխատանքը, ուսումնասիրեք, թե ոնց է ծախսվել մնացած 2 միլիարդը»:

Մ. Մինասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի հասել է շանտաժի միջոցով, նույնիսկ վարչապետ է ընտրվել շանտաժով. «Նիկոլ Փաշինանն ու Աննա Հակոբյանը շանտաժի միջոցով շարունակում են փող աշխատել, ուղղակի «Հայկական ժամանակի» հետ մեկտեղ օգտագործում են Հայաստանի ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, ՊԵԿ-ը։  Բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին, բա ի՞նչ եք մտածում, ոնց են կարողանում պահել այդ բանակը՝ ֆեյքերից մինչև իրենց կուսակցություն։

Նիկոլ   Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միշտ են փող աշխատել շանտաժի միջոցով, երբ «Հայկական ժամանակն» էր օգտագործում մարդկանց մասին հերհյուրանքներ չտպելու համար։ Բոլորից էին փող վերցնում»։

Մ. Մինասյանն ասաց, որ ինքն էլ է մեկ անգամ ենթարկվել շանտաժի, որպեսզի ընտանիքը թողնեն հանգիստ. «Պայմանավորվեցինք ամսական իրենց չվաճառված թերթերը սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք։ Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի։ Արել եմ մեծ սխալ, որովհետև իրականում ընտանեկան երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստի։ Այդ սխեմայի միջոցով տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը»։

Մ. Մինասյանը նաև ասաց, որ 2019 թ. մայիսի 27-ին խուզարկել էին և իր գրասենյակի ընդունարանից վերցրել իր հին համակագիչը. «Մեկ տարի համակարգիչը չգիտենք ուր է եղել։ Կան ինձ պատկանող տարբեր նյութեր այդ համակարգչում, բայց չկա որևէ բան, որը օրենքի հետ խնդիր ունենա։ Նույնիսկ չենք բողոքարկել դա։ Իմ հասարակական, քաղաքական, մեր զրույցների ամենապիկին պարզվում է, որ այդ համակագիչը բացվել է ու այնտեղ կան ինչ որ նյութեր։ Հավատում եք չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանն իմ դեմ ունենար մի բան, ինքը գոնե մեկ փաստ պետք է տար»։
Նա նշեց, որ «Հայկական ժամանակում» են  գրվել ու ու ստեղծվել ֆայլերը, որը լցրել են կոմպյուտերի մեջ ու ասում են 9000 հատ է։

Իր խոսքում Մ. Մինասյանն ասաց. «Բոլոր քննչական մարմինների, ԱԱԾ, դատախազության աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր խախտելով օրենքները, լսելով խենթին գործեր են կարում, գնում են մարդկանց ընտանիք, խուզարկում են, կանանց բրդբրդում են, բոլոր մարդկանց ականջներից իջեցնելու եմ, ծնկաչոք ներողություն եք խնդրելու երեխաներից ու կանանցից։
Ես չունեմ երկիր, ժողովուրդ, որը պետք է թողնեմ անտեր, խենթ շանտաժիստի ձեռքում։ Իմ կյանքը կդնեմ, բայց Հայաստանը կազատեմ խենթ շանտաժիստից։ Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին ու իր ոհմակին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից։ Պատժվելու են բոլորը, որոնք սատարում են այդ հոգեկան հիվանդին։
Կոչ եմ անում հասարակական, քաղաքական ուժերին վերադառնալ իրականություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}