Պեկինում 2.3 միլիոն մարդ կորոնավիրուսի թեստ է անցել
Հունիսի 13-ից Պեկինի իշխանությունները թեստավորել են մոտ 2,3 միլիոն մարդու այն բանից հետո, երբ կորոնավիրուսային հիվանդության նոր բռնկումներ են եղել «Սինֆադի» մեծածախ շուկայում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբելեով Պեկինի քաղաքային կազմկոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Չժան Ցյանի խոսքը։
Նա ասել է, որ առաջնահերթությունը տրվել է «Սինֆադի» շուկայի աշխատակիցների, մոտակա բնակելի համալիրների բնակիչների թեստավորմանը, քանի որ այդ տարածքում հայտարարվել է հանրային առողջությանը սպառնացող ռիսկի բարձր մակարդակ։ Միևնույն ժամանակ, մեկ շաբաթվա ընթացքում ստուգվել են քաղաքի 36 թաղամասերի և միկրոշրջանների բնակիչները։
Պեկինում COVID-19- ի նոր բռնկում է տեղի ունեցել Ֆենտայի շրջանի «Սինֆադի» գյուղատնտեսական մեծածախ շուկայում: Իշխանությունները հունիսի 13-ին փակել են շուկան։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ջրային արտադրանք վաճառողների շրջանում են մեծ թվով հիվանդներ հայտնաբերվել։
Վերջին տվյալներով Պեկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք։ Հիվանդության երկու դեպք էլ հաստատվել է երկիր ժամանած քաղաքացիների շրջանում։
Ներկայումս COVID-19 ունեցող 205 մարդ գտնվում է քաղաքի հիվանդանոցներում, վիրուսի 17 ասիմպտոմատիկ կրողներ էլ բժիշկների հսկողության տակ են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա