Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են. «Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Եփրիկյան. Նախագահ Քոչարյանը տանն է
- Լևոն Քոչարյան. Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում գրավ դնել, որ գումարը վճարենք. Hraparak
- Փաստաբան. Մեր համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վաղը կարտահայտի իրենց դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվեմ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ
- Դատավորն ընդունելի համարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի առարկությունները
- Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան