«Բանկերի հարցերը լուծեք». Փաշինյանը չլսեց քաղաքացիներին
«Բանկերը ժողովրդին են թալանել, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքի մոտ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասացին մի խումբ քաղաքացիներ։
Նրանք նշեցին, որ եկել են, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրը։
Վարչապետը հրաժարվեց լսել քաղաքացիներին, և շտապեց նստել մեքենան։ Քաղաքացիներն Էլ նրա հետևից գոռալով ասացին՝ բանկերի հարցերը լուծեք։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.00-ին մեկնարկել էր «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր՝ ընդհուպ մինչև ՍԴ կազմի հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա