Կորոնավիրուսի պատճառով «Apple»- ը մտադիր է փակել մի շարք խանութներ ԱՄՆ-ում
Ամերիկյան «Apple» կորպորացիան մտադիր է մի քանի նահանգներում կրկին փակել իր խանութները այն պատճառով, որ սանիտարական միջոցառումների մի մասի չեղյալ հայտարարվելուց հետո այդ տարածքներում վարակվածների թիվն արագորեն աճում է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ինչպես նշում է, խոսքը մասնավորապես Արիզոնայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի նահանգներում, ինչպես նաև Ֆլորիդայում մոտ 11 խանութների մասին է: Այդ խանութները վերջերս էին սկսել աշխատել։
Այս նահանգներում իշխանություններն արդեն սկսել են սանիտարական միջոցառումների վերացումը կամ թեթևացումը: Արդյունքում՝ նրանց տարածքներում գրանցվել է վարակի տարածման աճ:
Ընդհանուր առմամբ, «Apple»-ն ունի ավելի քան 500 խանութ ամբողջ աշխարհում: Դրանցից շուրջ 270-ը գտնվում են ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան