Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի նոր ախտանիշ
Կանադացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներից մեկը կարող է լինել աչքի լորձաթաղանթի բորբոքումը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Այս դեպքում խոսքը կոնյուկտիվիտի մասին է, դա բարակ թափանցիկ հյուսվածքի բորբոքում է, որը ծածկում է աչքերի և կոպերի հետևի մակերեսը։ Բորբոքումը կարող է առաջանալ բակտերիաների, փոշու և վիրուսների ներթափանցման պատճառով:
Այսպիսով, գիտնականներն ուսումնասիրել են 29-ամյա հիվանդի դեպքը, որ այս տարվա մարտին կարմրած աչքերով հիվանդանոց էր ընդունվել: Նրա մոտ ախտորոշվել է կոնյուկտիվիտ, բայց ավանդական բուժումը չի օգնել խնդիրը լուծել։ Դրանից հետո կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ կնոջ մոտ կորոնավիրուսի սովորական ախտանիշեր՝ հազ, տենդ չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում ավելի քան 8.4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով
- Հետազոտություն. Կորոնավիրուսի հիմնական ախտանիշները երեխաների մոտ
- Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան