Գագիկ Ծառուկյան. Քաղաքական պատվեր է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր։ Այնտեղ քիչ անց հրապարակվելու է դատարանի որոշումը՝ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ։
Նա լրագրողների հետ զրույցում կրկնեց, որ նախկինում ինչ ասել է, ճիշտ է ասել, ներկայացրել է երկրի վիճակը։
«Մինչև հիմա ոչ մի հիմնավորում չկա իմ վրա։ Քաղաքական պատվեր է, հիմնական խնդիրը քաղաքական է»,- ասաց նա։
Գ.Ծառուկյանը նաև նշեց, որ այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում, դեռ որևէ փաստաթուղթ ստորագրված չէ։
Նշենք, որ դատարանի շրջակայքում ոստիկանական ուժեր են հավաքված։ Դատարանի բակում են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 17-ից քննվում էր ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդությունը, հունիսի 19-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Պատգամավորներին այլ ձևակերպումով արարք է ներկայացվել, դատարանին՝ այլ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Մեկը թող ասի,որ Ծառուկյանը գումար է տվել. Գագիկ Ծառուկյան
- Շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Նիստից հետո աղաղակող փաստեր կներկայացնեմ
- Գագիկ Ծառուկյան. Ձեռքս պուլսի վրա է
- Գագիկ Ծառուկյանը եկավ դատարան
- Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
- Ըստ դատախազի՝ Ծառուկյանի զգալի ֆինանսական կարողությունը կարող է բացասաբար անդրադառնալ գործի քննության վրա
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին