Ծառուկյանի պաշտպան. Եթե ստեղծվեց այս քրեական գործը, վստահ եմ՝ դրա շարունակությունը կլինի
Այն փաստերը, որոնք ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի այս կալանավորումը մերժվեր,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս գործը մեկ հոդվածով էր՝ ընտրակաշառքի, քրեական գործի քննությունը շարունակվելու է, այս պահին Գ.Ծառուկյանն ընդամենն ազատության մեջ է լինելու։
«Այն փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջանում, որ, այո, դատարաններում ամեն ինչը դեռևս վերաջացած չէ»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
«Այն պահին, երբ առաջին նիստը մտանք, գրեթե վստահ էի, որ կալանավորումը լինելու է, որովհետև այն պրոցեսները, որոնք ընթանում էին, այդպիսին էին։ Դատաքննության ընթացքում, երբ ներկայացրեցինք մեր փաստարկները, դրանց հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, այդ ժամանակ որոշակի վստահություն ծագեց, որ հնարավոր է դատարանն այսքան անօրինականությունների տեղիք չտա և ի վերջո իր մեջ ուժ գտնի և օրինական որոշում կայացնի»,- ասաց Ե. Սարգսյանը։
Փաստաբանի չբացառեց, որ որոշմանը ծանոթանալուց հետո նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնեն կապված որոշման բովանդակությունից. «Դատարանն այս պահին երկու հարց է որոշում՝ կամ բավարարել, կամ մերժել միջնորդությունը։ Կարող է հիմնավոր կասկածի մասով հաստված լինի, կամ հերքված, հիմքերի մասով։ Կարող է որոշ առումով բողոքարկման անհրաժեշտություն լինի»։
Երեմ Սարգսյանն ասաց, որ քիչ են դեպքերը, երբ դատախազությունը չի բողոքարկում որոշումը, ուր մնաց այդ տիպի գործով չբողոքարկի. «Քանի որ քննչական մարմիններն ու դատախազությունը, որոնք իշխանական մաս են կազմում, ակնհայտորեն բողոք կներկայացնեն, իրենց նախորդ քայլերը դրա մասին են վկայում։ Եթե ստեղծվեց այս քրեական գործը, ստեղծվեց կալանավորման միջնորդություն, վստահ եմ՝ դրա շարունակությունը կլինի»։
Նա նաև նշեց, որ այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի էր, ԱԱԾ-ն իրավունք չուներ քննելու։
«Օրենքով իրենք իրավասու չեն քննելու։ Հատուկ քննչական ծառայության քննիչները պետք է քննեն։ Սա ամբողջ շղթան, քրեական գործի ցանկացած փաստաթուղթ դարձնում է անօրինական, անթույլատրելի»,- ասաց Գ. Ծառուկյանի պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
- Գագիկ Ծառուկյան. Քաղաքական պատվեր է
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Պատգամավորներին այլ ձևակերպումով արարք է ներկայացվել, դատարանին՝ այլ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Մեկը թող ասի,որ Ծառուկյանը գումար է տվել. Գագիկ Ծառուկյան
- Շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Նիստից հետո աղաղակող փաստեր կներկայացնեմ
- Գագիկ Ծառուկյան. Ձեռքս պուլսի վրա է
- Գագիկ Ծառուկյանը եկավ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան