21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
Նախորդ մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 19 մարդ է մահացել։ Նրանցից մեկը այլ հիվանդությունից։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով 464 հիվանդ է մահացել, 114-ը, ինչպես հայտնում են ԱՆ-ից, այլ հիվանդություններից։
Հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20268 դեպք, որոնցից 9002-ն` առողջացած, 350-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10802 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 95754 թեստավորում:
ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տղամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է։
Հարակից հրապարակումներ`
- 20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 18.06.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- 16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան