Վիկտոր Համբարձումյանի որդին՝ Ռոբերտ Քոչարյանին. Ուրախ ենք, որ տգեղ անարդարությունն ավարտվել է
Աշխարհռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի որդին՝ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը նամակ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ազատության մեջ գտնվելու կապակցությամբ։
2rd.am-ի փոխանցմամբ, նամակում ասված է.
«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանից
Մեր սիրելի Նախագահ, շատ ուրախ ենք, որ տգեղ անարդարությունն ավարտվել է, և Դուք վերադարձել եք Ձեր ընտանիք: Այս ուրախությունը չի թունավորվում նույնիսկ ինչ-որ «վճարումների» պայմանով: Գրավի պահանջը դիտվում է որպես հարձակում Ձեր նախագահության դարաշրջանի դեմ, որն այնքան տարբերվում է այժմ տեղի ունեցող իրադարձություններից:
Մեր անկեղծ մաղթանքները Ձեր տիկնոջն ու ընտանիքին:
Խորը հարգանքով՝ Ռուբեն Վիկտորի Համբարձումյան և ընտանիք»։
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին
- Լևոն Քոչարյան. Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում գրավ դնել, որ գումարը վճարենք. Hraparak
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց