Շնորհավոր, բուժաշխատողներ
Հայաստանում այսօր նշվում է բուժաշխատողների մասնագիտական տոնը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժաշխատողներին. «Հարգարժան կոլեգաներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ամուր կամք, պինդ առողջություն, որպեսզի կարողանաք շարունակել անմնացորդ կերպով հավատարիմ մնալ ձեր աստվածահաճո առաքելությանը.
Բուժաշխատողներն այսօր ամբողջ աշխարհում առաջնագծում են: Նրանց վրա դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական պատասխանատվություն: Հայաստանում այսօր` հունիսի 21-ին, նշվում է բոլոր ժամանակների ամենապատասխանատու մասնագիտությունն ընտրած` բուժաշխատողների մասնագիտական տոնը:
Ցանկացած իրավիճակում արժևորվել և բարձր է գնահատվել բուժաշխատողների աշխատանքն ու դերը: Այսօր, առավել քան երբևէ, համավարակի դեմ պայքարում բուժաշխատողների անձնուրաց գործն անգնահատել է:
Մասնագիտական տոնը ևս մեկ հրաշալի առիթ է մեր անսահման շնորհակալության և երախտիքի խոսքը հղել հանրապետության բոլոր բուժաշխատողներին։ Նրանցից շատերը համավարակի դեմ պայքարում ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային սխրանքներ են կատարել և կատարում:
Իսկապես անգնահատելի է ձեր ներդրումն ու առաքելությունը մարդկային կյանքերի փրկման գործում։ Ձեր բազում անքուն գիշերների, ծանր հերթապահությունների, գերլարված աշխատանքային օրվա լավագույն արդյունքն ապաքինված քաղաքացիներն են, որը մեզ մեկ քայլ մոտեցնում է համավարակի հաղթահարմանը:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, շատերը խորհրդանշական այս օրը կանցկացնեն մասնագիտական պարտքը կատարելով` հիվանդասենյակներում, վիրահատարաններում, շտապօգնության մեքենաներում, հոսպիտալներում։
Մաղթում եմ յուրաքանչյուրիդ առաջին հերթին ամուր առողջություն և ուժ` առողջապահական համակարգի առաջ ծառացած մարտահրավերը հաղթահարելու համար»։
Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց տնօրեն Մհեր Դավիդյանցը իր շնորհավորական խոսքում նշել է. «Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, անձնական հաջողություններ։ Շնորհավորում եմ և անձնապես շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում բժշկական համազգեստը կրողի անձնվեր աշխատանքը:
Ես ուզում եմ երախտիքի խոսք հղել իմ ղեկավարած բուժհաստատության բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով շաբաթվա ամեն օր, օրը 24 ժամ, իրենց կարևոր ներդրումն են ունենում համաճարակի այս բարդ օրերին, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման համար»։
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի, վիրահատություն առաջին Արցախյանի ժամանակ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան