22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 320 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել, որից երեքի մոտ հաստատված է եղել կորոնավիրուս, բայց մահացել են, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդությունից։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 129 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ըստ ԱՆ-ի, նախորդ օրն արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է»:
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, որից 117-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահացել են «այլ հիվանդությունից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
- 20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 18.06.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին