Ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ Ալեն Սիմոնյանը չեն խուսափելու պատասխանատվությունից. Ալեն Սիմոնյան
«Ում անունը երբևիցե լսել են, որի հետ կապված ինչ-որ հրապարակում է եղել, որոշներն ուզում են մի ժամվա մեջ այդ մարդկանց հրապարակում այրեն»,-Աժ նախասրահում հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ եթե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում, ապա ինչո՞ւ ՀՀկ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներին նույնպես ընթացք չի տրվում:
«Կարող էր լինել նաև հակառակը, օրինակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Զագրեբում, դրանից մի ամիս հետո՝ քրեական գործ հանրապետականների ընտրակաշառքի վերաբերյալ և դուք ինձ հարց տայիք և ասեիք՝ ինչու մյուս կուսակցությունների մասով չկա»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:
Պատգամավորի խոսքով, ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ ինքն անձամբ, եթե իրենց վերաբերյալ լինեն փաստեր՝ չեն խուսափելու պատասխանատվությունից, իսկ այդ գործընթացը շրունակական է լինելու, բայց նաև շեշտեց, որ դատական համակարգում այսօր խնդիրներ ունեն և դրա մասին խոսել են, այդ խնդրով զբաղվել են ու զբաղվելու են:
Ըստ Ալեն Սիմոնյանի, ընտրությունների ժամանակ եղել է աշատանքի երկու ձև, մեկով պատգամավորի թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը՝ ձայների միջոցով ձևավորելով վերաբերմունք իրենց ղեկակվարի մոտ և ըստ արժանավույնը ստացել են իշխանության իրենց մասնաբաժինը: Երկրորդ տարբերակով գումար է տրվել, որպեսզի այդ տարածաշրջանում գործողություններ իրականացվի և դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն:
Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ ինքը նախապես զգուշացրել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը խայտառակ է լինելու, քանի որ դատարանը մերժելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորման միջնորդություը՝ Ալեն Սիմոնյանը նշեց . «Պարոն Մարուքյանը պետք է նախ և առաջ իր հետ կապված մտահոգություններով զբաղվի, իր վարկանիշի, խայտառակ լինելու, կամ չլինելու, կամ անհաջող իրավիճակում գտնվելու հետ կապված»:
Պատգամավորի խոսքով, Էդմոն Մարուքյանը վերջին մեկ տարվա ընթացքում սովորություն ունի, ինչ լինում է՝ դրա մասին ինքը նախապես ասած է լինում: