Տարեվերջին «Գազպրոմ»-ը գազի արտահանման գինը միջին հաշվով կսահմանի 130-140 դոլար
2020 թվականին «Գազպրոմի» ֆինանսական ցուցանիշները զգալիորեն կվատթարանան, փոխանցում է «Լենատա.ռու»-ն՝ մեջբերելով ընկերության ներդրումային կապերի ղեկավար Անտոն Դեմչենկոյի խոսքը։
Նշվում է, թեև գազի արտահանման մոնոպոլ ընկերությունը ջանք չի խնայել գազի արտահանման ծավալները չկրճատելու համար, միևնույն է, կորուստները բավականին մեծ են, և դրանք կոմպենսացնելու համար ընկերությունը նվազեցնելու է գործառնական ծախսերը և ներդրումները:
Իր հերթին, «Գազպրոմ Էքսպորտի» պայմանագրերի կառուցվածքի և գնագոյացման բաժնի ղեկավար Սերգեյ Կոմլևը նախազգուշացրել է, որ եկամտի նվազումը կազդի ընկերության պարտքի մակարդակի վրա: Տարվա վերջին «Գազպրոմ» -ը գազի արտահանման գինը միջին հաշվով կսահմանի 130-140 դոլար՝ մեկ խորանարդ մետրի համար:
Մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում մատակարարումների արժեքը վերանայելու համար, բայց սա բանաձևի երկարաժամկետ փոփոխություն չէ: Ըստ Կոմլևի, գործոնները, որոնք գնանկման պատճառ են, շուտով կարող են դադարել գործել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարվա առաջին եռամսյակի ընթացքում «Գազպրոմ»-ը պատմության մեջ առաջին անգամ կորուստ է ունեցել։ Այն կապված է ինչպես Եվրոպայում գազի գնի կտրուկ անկման, այնպես էլ շուկայում մատակարարումների նվազման հետ:
Ընկերությունը կորցնում է մրցակցությունը հեղուկացված բնական գազի (LNG) նկատմամբ, և տուժում է անոմալ տաք ձմռան պատճառով, ինչը հանգեցնում է պահեստավորման մակարդակի բարձր լինելուն։
«Գազպրոմի» մի շարք խոշոր գործընկերներ կտրուկ կրճատել են գնումները, օրինակ ՝ Թուրքիային մատակարարումները յոթ անգամ նվազել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում