Դանիան Եվրամիության ամենաթանկ երկիրն է
ԵՄ հանձնաժողովի ուսումնասիրությամբ, մինչ կորոնավիրուսը Եվրամիության տարածքում սննդի գներն ամենաբարձրը Դանիայում էր, որին հետևում է Լյուքսեմբուրգը, Ավստրիան ու Ֆինլանդիան։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Ըստ այդմ ԵՄ-ում սննդամթերքն ամենացածրը Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում ու Ռումինիայում է։
Ռեստորանների և հյուրանոցների գները Դանիայում երեք անգամ ավելի բարձր են, քան Բուլղարիայում: Սպառողական ապրանքների գների անհամամասնությունը, ինչպիսիք են էլեկտրոնիկան, փոքր է եղել բլոկի ամբողջ տարածքում։