Նյու Յորքում բողոքի ցույցերի պատճառով որոշել են ապամոնտաժել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը
Նյու Յորքում նախատեսում են ապամոնտաժել ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը, որը գտնվում է Ամերիկայի բնական պատմության թանգարանի մուտքի մոտ: Քաղաքապետարանը հաստատել է ապամոնտաժումը՝ ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերի արդյունքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախկինում Միացյալ Նահանգների 26-րդ նախագահի հուշարձանը, որը երկիրը ղեկավարում էր 1901-ից 1909 թվականներին, արդեն իսկ հակասություններ առաջացրել էր․ քննադատներն այն անվանում էին գաղութատիրության խորհրդանիշ:
Թանգարանի ներկայացուցիչները շեշտել են, որ ապամոնտաժումը կապված չէ Ռուզվելտի անձի հետ, այլ հուշարձանի տեսքի հետ, որի կենտրոնում է նախագահը՝ ձիու վրա նստած, և երկու կողմերում են հնդկացիների և աֆրիկացիների ֆիգուրներ: Որպես Ռուզվելտի նկատմամբ հարգանքի ժեստ, թանգարանը նախատեսում է նրա պատվին անվանակոչել դահլիճը, որը նվիրված է կենսաբանական բազմազանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան