GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային
Աշխարհի ամենաազդեցիկ Կաննի կինոփառատոնի կինոշուկան՝ Marché du Film-ը, այս տարի կանցկացվի հունիսի 22-26-ը: Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ այն այս անգամ տեղի կունենա օնլայն ձևաչափով:
Կաննի կինոշուկան, որը կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, մեկտեղում է կինոոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, դիստրիբյուտորների, գնորդների, ծրագրերի ղեկավարների և այլոց, առաջարկում համագործակցության եզրեր, բիզնես հնարավորություններ:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնից հայտնում են, որ այս տարվա կինոշուկային Հայաստանից կմասնակցի ութ ներկայացուցիչ, այդ թվում՝ երկու մասնակից կլինի GAIFF Pro հարթակից՝ GAIFF Pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը և ծրագրի համակարգող Սոնա Կարապողոսյանը, ովքեր առցանց հավատարմագրման միջոցով կմիանան կինոշուկային:
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում
- Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա