Կիպրոսը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիային խոչընդոտելու նպատակով նավատորմ տեղակայել Միջերկրական ծովում
Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսը հայտնել է, որ ուշի-ուշով հետևում է Լիբիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապօրինի գործողություններին։ Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Անգելիդիսը նշել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը կանխարգելելու նպատակով ԵՄ-ն պետք է մշտական նավատորմ տեղակայի Միջերկրական ծովի արևելքում, հավելելով, որ այդ կերպ ի չիք կդառնան Թուրքիայի ծրագրերը։
Նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի նման քայլի շնորհիվ Թուրքիան կդադարի այդպիսի վարքագիծ դրսևորել Միջերկրական ծովում։ Նախարարի խոսքով՝ Կիպրոսը մշտապես կապի մեջ է Հունաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Իսրայելի հետ։ «Մեր ցանկությունն է, որ (ԵՄ) անդամ երկրները Արևելյան Միջերկրական ծովի շահերը գնահատեն որպես ԵՄ-ի շահեր»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան