ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ապահովել ցույցեր լուսաբանող լրագրողների անվտանգությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայն իր մտահոգությունն է հայտնում ցույցերի, հավաքների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ տեղեկատվության աճի կապակցությամբ։
Նա վերահաստատել է սկզբունքը, ըստ որի, կարծիքի ազատ արտահայտումը ժողովրդավարության կենսական կարևոր կոմպոնենտ է, իսկ իրադարձությունների լուսաբանումը լրագրողների կողմից կարևոր նշանակություն ունի մամուլի ազատության ու տեղեկատվության իրավունքի համար։
Տարածած հաղորդագրության համաձայն, վերջին տարիներին աշխարհում աճող ցույցերը ցույց տվեցին իրավապահ մարմինների կողմից լրագրողների նկատմամբ ուժի չափազանց մեծ կիրառման վտանգը. լրագրողները սպանվել են կամ ստացել վնասվածքներ, ուղիղ եթերում ցույցը լուսաբանող լրագրողները ձերբակալվել են, նրանց սարքավորնումները կամ առգրավվել են կամ ոչնչացվել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ լրագրողների համար շատ կարևոր է հասկանալ ցուցարարների բողոքներն ու իշխանությունների արձագանքը, իսկ ոստիկանության աշխատակիցներն առանցքային նշանանակություն ունեն լրագրողների աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԱԾ շենքի դիմաց հավաքը լուսաբանելիս հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ ենթարկվեցին ոստիկանության կողմից բռնությունների։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ներ. Ոստիկանությունից պահանջում ենք լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել
- Եթե ԶԼՄ-ները կանխատեսում են` բռնության հավանականություն կա, պետք է խուսափեն լրագրողներին ուղարկել նման վայրեր. Նավասարդյան
- Գայանե Աբրահամյան. Ոստիկանությանը հորդորում եմ անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը
- Ոստիկանությունը կուսումնասիրի լրագրողների բռնության կադրերը
- «Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ