ՍԴ ճգնաժամը, որը տևում էր տարիներ, այլևս լուծված է լինելու.Նազելի Բաղդասարյան
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. քննարկվում է ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը խոսելով օրինագծի մասին՝ ասաց., որ թևակոխել են մեկ պատմական փուլ, երբ օրենքի տառն ու ոգին համապատասխանեցնելով, սահմանադրի կամքն արտահայտած հոդվածները կիրառում են ըստ էության:
«Ցավում եմ, որ նախորդող օրերին ահաբեկում էին կառավարության ներկայացուցիչներին, որ մենք փորձում ենք սահմանադրական կարգ տապալել: Ոչ, մենք վերադարձնում ենք սահմանադրին և սահմանադրությանն իր ոգին և համատարիմ ենք մնում որդեգրած սկզբունքներին»:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված գնահատականին ՝ Բաղդասարյանը, մասնավորապես, նշեց.
«Թեև Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց խորհրդատվության համար դիմել ենք Վենետիկի հանձնաժողով: Միջազգային գործնկերները ևս հաստատել են, որ ԱԺ-ի կողմից առաջարկված լուծումները հետապնդում են լեգիտիմ նպատակ: Այսօր մեր քվեարկությամբ վավերացնում ենք մեր մոտեցումներն ու հաստատում, որ ՍԴ ճգնաժամը, որը տևում էր տարիներ, այլևս լուծված է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կարծիքով քաղաքացիների երջանկությանը խանգարում է ՍԴ-ն
- 89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին