Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31 310-ի
Մեկ օրում Շվեյցարիայում հայտնաբերվել է COVID-19 ով վարակի 18 նոր դեպք: Համաճարակի բռնկումից հետո այս երկրում 31.310 մարդ է հիվանդացել: Շվեյցարիայի Հանրային առողջապահության դաշնային գրասենյակի հրապարակած վերոհիշյալ տվյալները փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հունիսի 22-ի դրությամբ մեկ օրում երկրում գրանցվել է 18 նոր վարակի դեպք (նախորդ օրը` 35): Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 31 310, մահացել է 1.680 մարդ:
Համաճարակի բռնկումից ի վեր COVID-19 հայտնաբերելու համար անցկացվել է 509.600 թեստ: Վիրուսը հայտնաբերվել է 7%-ի մոտ:
Ապրիլի 27-ին Շվեյցարիան սկսեց սահմանափակումների վերացման առաջին փուլը, որը մտցվել էր մարտի կեսերին COVID-19-ի տարածումը զսպելու համար: Վերաբացվել են վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, բժշկական և ատամնաբուժական գրասենյակները, ծաղիկների ու կենցաղային իրերի խանութները:
Մեղմացման երկրորդ փուլը սկսվել է մայիսի 11-ին: Բացվեցին բոլոր խանութները, մի շարք սահմանափակումներով թույլատրվեց վերսկսել ռեստորանների ու բարերի աշխատանքները, մասամբ հանվեց ԵՄ երկրներից Շվեյցարիա մուտքի արգելքը:
Մայիսի 28-ից բացվեցին բոլոր կրոնական հավատքի վայրերը, թույլատրվեց հավաքվել 30 հոգուց ոչ ավելի խմբերով:
Երրորդ փուլը մեկնարկել է հունիսի 6-ին: Թույլատրվեցին զանգվածային միջոցառումները, որոնց կարող են մասնակցել ավելի քան 300 մարդ, հանվեցին ռեստորանների այցելության սահմանափակումները, բացվեցին բարերը, դիսկոտեկները, շուկաները, SPA կենտոնները, հանրային լողավազանները, ինչպես նաև զվարճանքի ենթակառուցվածքները: Հունիսի 15-ից Շվեյցարիան սահմանները բացել է Եվրամիության, Եվրոպայի ազատ առևտրի գոտու երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար:
Հունիսի 22-ից թույլատրվում է մինչև 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացումը: