Վայոց Ձորում կորոնավիրուսով հիվանդ 26 անձ տանն է
ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 22-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին առողջացած է 28 անձ: Տվյալները ներկայացրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։
Մարտի 16-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ։
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, որից 117-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահացել են «այլ հիվանդությունից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկ. Վարչապետը փաստացի խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են
- 22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
- Մարզպետ. Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան