Վոլոչկովան զայրացրել է օգտատերերին
Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ինսթագրամում Աստրախան այցից լուսանկար է տեղադրել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, լուսանկարներից մեկը զայրացրել է ռուսաստանցիներին։ Դրանում երևում է, որ Վոլոչկովան եկեղեցի է գնացել մերկացած կրծքով։ Նա խորը դեկոլտեով զգեստ է կրում և վրայից հագել է մուշտակ։
Օգտատերերը մեկնաբանություններում չեն գնահատել պարուհու արտաքին տեսքը և նկատել, որ եկեղեցի գնալիս պետք է ավելի համեստ հագնվել։ Բացի այդ, շատերը նշել են, որ Վոլոչկովան խախտում է եկեղեցի այցելության կանոնները, օրինակ, նա չի ծածկել գլուխը։ Օգտատերերին նաև զարմացրել է ամռանը զգեստի ու մուշտակի զուգակցումը։