Միջազգային զբոսաշրջության կապակցությամբ Վրաստանը որոշում կընդունի մոտակա օրերին
«Վրաստանը ուշադիր հետևում է աշխարհում գոյություն միտմանը և միջազգային զբոսաշրջության կապակցությամբ հասարակությանը տեղյակ կպահի մոտակա օրերին»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը ղեկավարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդի անդամները քննարկել են աշխարհում համավարակաբանական իրավիճակը և ընդգծել բարձր շարժունակության պայմաններում վարակի տարածման վերահսկման այն արդյունքների պահպանման անհրաժեշտությունը, որն այսօր ունի Վրաստանը: Ըստ նրանց, զբոսաշրջության աջակցության նպատակով, զբոսաշրջային տրանսպորտի համար հաստատված չափանիշները հավասարվել են միջքաղաքային տրանսպորտի կարգավորումներին:
Միջգերատեսչական խորհրդի նիստում շեշտը դրվել է զբոսաշրջության բացման հարցում զգույշ և աստիճանական մոտեցման պահպանման անհրաժեշտության վրա, քանի որ քաղաքացիների անվտանգությունը կառավարության համար առաջնահերթություն է, ուստի որոշումներն ընդունվում են՝ ելնելով աշխարհում առկա միտումներից:
Միևնույն ժամանակ, հայտնի է դառնում, որ Վրաստանը հաջող բանակցություններ է ունեցել գործընկեր երկրների, այդ թվում ՝ Իսրայելի և Եվրամիության տարբեր երկրների հետ, սակայն այդ երկրները որոշել են հետաձգել զբոսաշրջության և միջազգային սահմանների բացումը ՝ իրենց երկրներում համավարակաբանական իրավիճակի պատճառով:
Խորհրդի նիստում քննարկել են նաև PCR թեստավորման ընդլայնման գործընթացը:
Այսօրվա տվյալներով, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 908 դեպք, որից 761 մարդ արդեն ապաքինվել է: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է հայրենիք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ: Այս փուլում 2662 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցում հսկողության տակ է 255 քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
- Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
- Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
- Վրաստանում սոցիալական որոշ խմբեր չեն տուգանվի դիմակ չդնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները