Բրիտանացիները ցանկանում են, որ վարչապետը կրճատի իր աշխատավարձը
Բրիտանացիների մեծ մասը ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատի իր աշխատավարձը։ News.ru-ի հաղորդմամբ այդ մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Redfield & Wilton Strategies ընկերության հետազոտությանը։
Երկրի բնակիչները պատասխանել են՝ արդյո՞ք քաղաքական գործիչները պետք է կրճատեն իրենց աշխատավարձը տաս տոկոսով, ինչպես նախկինում արել էր Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը։
Հետազոտության համաձայն, հարցվածների 75 տոկոսը հստակ դրական պատասխան է տվել, 13 տոկոսը կարծում է, որ դա անհրաժեշտ է, 11 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Սադիկ Հանի աշխատավարձը տարեկան կազմում է 157,7 հազար ֆունտ ստերլինգ։ 2020 թվականին նա զրկվել է ավելի քան 15 հազար ֆունտից։
Լոնդոնի քաղաքապետը նաև դադարեցրել է քաղաքապետարանի ղեկավար պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացումը, որպեսզի կորոնավիրուսի համավարակի ֆոնին նվազեցնի քաղաքային բյուջեի ծախսերը։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը՝ կարանտինի խախտման համար
- Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 14,576 մարդ
- Բրիտանիայում հղի բուժքույրը մահացել է կորոնավիրուսից, իսկ երեխան փրկվել է կեսարյան հատմամբ