Կառավարություններին կոչ է արվում գնահատել սպորտի կարևորությունը
Մարզական միջազգային ֆեդերացիաները # Sport4Recovery անվանումը կրող քարոզարշավի միջոցով միավորել են իրենց ուժերը՝ սպորտային միջոցառումների անվտանգ վերսկսման համար։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, միջազգային ֆեդերացիաների և գիտական համայնքի համագործակցությունը նպաստել է մարզաշխարհի մարդկանց մտավոր և ֆիզիկական առողջությունը վերականգնելու առաջընթացին:
# Sport4Recovery մանիֆեստի գործարկմանը մասնակցել են 17 հիմնադիրներ։ Նրանց թվում են նաև բասկետբոլի, հոկեյի, մոտոցիկլային և դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիաները։
Կառավարություններին կոչ է արվում գնահատել սպորտի կարևորությունը, համագործակցել մարզական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Հարկ է մանրամասն մշակել արձանագրություններ, որոնք կթույլատրեն ժամանակին վերաբացել մարզական համալիրները ու դրանցում անցկացնել համապատասխան միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան