American Airlines-ին դատի են տվել ռասիզմի համար
Ուղևորները կոլեկտիվ հայց են ներկայացրել ընդդեմ American Airlines ավիաընկերության, քանի որ սևամորթ տղամարդուն հանել են չվերթից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայցում նշված է, որ սևամորթ ուղևորը խնդրել է փոխել տեղը ազատ տեղերի առկայության դեպքում, սակայն բորտուղեկցորդը նրան կտրուկ մերժումով է պատասխանել։ Դրանից հետո ուղևորը վերադարձել է իր տեղը, սակայն նրան են մոտեցել անվտանգության աշխատակիցները և խնդրել են լքել ինքնաթիռը։
Տղամարդուն աջակցել են մի քանի այլ ուղևորներ, որոնց ևս հեռացրել են չվերթից։ Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, հայցում ներկայացված չէ կատարվածի լիարժեք ու ճշգրիտ նկարագրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան