«Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 89 պատգամավոր։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի քննարկմանը չեն մասնակցում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, մասնակցում էր 88 իմքայլայան և մեկ անկախ պատգամավոր։
«Այս նախագծով մենք վերացնում են խառնաշփոթը՝ կապված ՍԴ-ի հետ, որն այսուհետ ավելի միասեռ է լինելու, բոլոր դատավորները հավասար են լինելու»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորը, դիմելով «Սահմանադրական փոփոխությունների» նախագծի հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի Ռուստամ Բադասյանին, հարց հնչեցրեց՝ ՍԴ պաշտոնաթող լինող անդամները օգտվելո՞ւ եմ այն բոլոր սոցիալական և այլ երաշխիքներից, որոնք նախատեսված կլինեին նրանք համար, եթե այս փոփոխությունները չլինեին։
Արձագանքելով՝ Ռուստամ Բասայանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ նշել է՝ խնդիրներից մեկն էլ դատավորների միջև տարբեր կարգավիճակների առկայությունն է, այսինքն՝ կարևորում է այս փոփոխությունը՝ դատավորների պաշտոնավարման ժամկետների համադրման տեսանկյունից։
«Ինչ վերաբերում է դատավորների կենսաթոշակին, ապա այդ իրավունքը պահպանվելու է, որովհետև հենց ՍԴ-ի մասին օրենքի ընդունման պահից ամրագրվել է մի դրույթ, որը վերաբերում է արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի իրավունքին»,- նշեց Ռ. Բադասյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց՝ իշխանությունը գնում է ինստիտուցիոնալ լուծման ուղղությամբ, և այս ձևաչափի հետ կապված եվրոպական կառույցները հավանություն են տվել։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունները
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կարծիքով քաղաքացիների երջանկությանը խանգարում է ՍԴ-ն
- 89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան