Delta ավիաընկերության 500 աշխատակից վարակվել է COVID-19-ով
Delta ավիաընկերության 500 աշխատակից վարակվել է COVID-19-ով, որոնցից 10-ը մահացել է վիրուսի պատճառով։ Այս մասին հայտնել է Atlanta Journal Constitution-ը:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդ Բաստիանն այս մասին հայտարարել է բաժնետերերի ժողովի ժամանակ ու տեղեկացրել, որ վարակվածների մեծամասնությունը վերականգնվել է:
AJC- ն հայտնում է, որ Delta-ն պլանավորում է թեստավորել իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթվանից Մինեապոլիսում, այնուհետ Ատլանտայում, Դեթրոյթում և Նյու Յորքում:
Բաստիանն ասել է, որ մինչ շուրջ 10,000 վարչական անձնակազմ աշխատում է տնից, աշխատողների մեծ մասը պետք է տեղում լինի: