Գերմանիայում մսամթերքի գործարանում կորոնավիրուսի բռնկումը զգալիորեն վատացրել է երկրի վիճակագրությունը
Գերմանիայում մսի վերամշակող գործարանում կորոնավիրուսով վարակված աշխատողների թիվը հասել է 1.300-ի: Գործարանը գտնվում է երկրի արևմուտքում: Բռնկումը զգալիորեն վատացրել է երկրի ընդհանուր վիճակագրությունը․ թե 1 մարդը քանի հոգու կարող է վարակել, հասել է 2.88-ի: Սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկսվելուց ի վեր: Նախորդ օրը «R» թիվը 1.79 էր: Այս մասին գրում է Euronews-ը։
Քանի որ շատ օտարերկրացիներ են աշխատում գործարանում, ղեկավարությունը և տեղական իշխանությունները շտապ պահանջում են լեհերեն, բուլղարերեն և ռումիներեն թարգմանիչներ, որպեսզի աշխատողներին բացատրեն սահմանափակող միջոցների անհրաժեշտությունը: Տեղի բնակիչները կարծում են, որ անհրաժեշտ էր ավելի վաղ բացատրել, և գործարանի սեփականատերերը պարզապես տնտեսել են անվտանգության միջոցների վրա:
Միևնույն ժամանակ, մսամթերքի գործարանում բռնկումը միակը չէ երկրում: Փոքր մասշտաբի օջածներ են հայտնաբերվել միգրանտների ընդունելության կենտրոններում, ֆերմերային տնտեսություններում, ընտանեկան հավաքույթների և կրոնական հավաքույթների մասնակիցների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան