Ինդոնեզիայի իշխանությունները ստուգելու են COVID-19 հիվանդությամբ 230 հազար հիվանդի տվյալների արտահոսքի տեղեկությունը
Ինդոնեզիայի կառավարությունը հետաքննում է հնարավոր հաքերային հարձակումը կառավարության տվյալների շտեմարանի վրա, որում եղել է կորոնավիրուսի թեստերի 230 հազար մարդու տվյալները։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հաքերները կոտրել են կառավարության շտեմարանը՝ COVID-19-ի թեստ հանձնած 230 հազար մարդու տվյալներով, և այն վաճառքի է հանվել Raid Forums պլատֆորմում՝ 300 դոլարով:
Ինդոնեզիայի իշխանությունները հերքել են երկրի բնակիչների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, երկրի կապի և տեղեկատվության նախարարության ղեկավարն ասել է, որ ստուգումներ են իրականացվելու այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների տվյալների կենտրոններում՝ համոզվելու, որ այն հակերային հարձակման չի ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան