Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
«Մենք մոտեցում ունեինք, որ միգուցե անհրաժեշտություն կա՝ ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու, բայց քիչ առաջ խմբակցության նիստ արեցինք, և որոշում ընդունվեց՝ չմասնակցելու այսօրվա նիստին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, այս նիստով ՀՀ-ում հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման, և հաստատվում է բռնապետություն։
«Եվ այս ամենի համար պատասխանատվություն են կրելու քիչ անց մեկնարկող նիստի բոլոր մասնակիցները։ Բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,- շեշտեց պատգամավորը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն ասել է՝ պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիությունը, որը դատական իշխանության անկախության նախապայման է, իսկ իշխանությունները ոչ ոքի անկախությունը չեն ապահովում այս նախագծով, այլ ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ։
«Վենետիկի հանձնաժողովը անցումային փուլ էր տվել, որ միանգամից, կացնային ձևով համակարգը չփոփոխվի, և մենք ունենանք անգործունակ ՍԴ։ Մենք արձանագրում ենք, որ այն, ինչ կատարում է քաղաքական մեծամասնությունը, մեր երկիրը տանում է դեպի փակուղի։ Եվ այժմ կորոնավիրուսի պայմաններում երկրի կառավարման համակարգը շատ հեռու է բավարարին մոտ լինելուց։ Մենք արձանագրում ենք, որ կառավարությունը ձախողել է ամբողջ կառավարման համակարգը, և դրա համար պետք է պատասխանատվության ինստիտուտ առաջանա»,- նշեց նա։
Պատգամավորը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովը դատավորների այնպիսի արագ փոփոխություն, որն առաջարկում է իշխանությունը, չի ընդունում, այլ ասում է՝ անցումային երկարատև փուլ պետք է լինի.
«Էլ ինչի՞ համար ենք դիմել Վենետիկի հանձնաժողով, եթե նրա կարծիքը պետք է հաշվի չառնվի»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
- ԱՆ-ն՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին
- ԲՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որ ներկայացնի հակափաստարկները
- Իրավաբան. ԱԺ պատգամավորները գիտակցում են՝ խախտում են Սահմանադրությունը և տապալում սահմանադրական կարգը
- Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
- ԱԺ-ն այսօր արտահերթ նստաշրջան կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան