Ավետիք Իշխանյան. Այս պահին ԱԺ-ում տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ժողովրդավարության անվան տակ տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։
Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։
Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում,կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։
ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
- Իրավաբան. ԱԺ պատգամավորները գիտակցում են՝ խախտում են Սահմանադրությունը և տապալում սահմանադրական կարգը
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան