Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
«ԱԺ-ում քննվող նախագծի բովանդակության առումով մտահոգություն չունեմ։ Կարծում եմ սահմանադրականության առումով խնդիր չկա։ Իսկ ընթացակարգային առումով, մինչև գործընթացը չավարտվի, մենք մեղավորության կանխավարկածով չառաջնորդվենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծին։
Նա հիշեցրեց, նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների 2/3-ի ձայներով, ուղարկվի Սահմանադրական դատարան, այն կայացնի դրական որոշում, ըստ որի նախագիծը չի հակասում Սահմանադրությանը, դրանից հետո երկրորդ ընթերցմամբ այն պետք է ընդունվի պատգամավորների 2/3-ի ձայներով և ուղարկվի Հանրապետության նախագահին, որպեսզի վերջինը ստորագրի ու հրապարակի։
«Եթե այս ընթացակարգը պահպանվեց, ուրմենն ամեն ինչ կլինի սահմանադրության շրջանակներում։ Եթե չպահպանվեց, բնականաբար արդեն կլինի հասակասահմանադրական գործընթաց»,-ասաց Այվազյանը՝ կրկնելով, ինքը բովանդակության վերաբերյւալ մտահոգություններ չունի։
Այդ դեպքում Վենետիկի հանձնաժողովի մտահոգություններն ինչո՞վ են պայմանավորված։
Սահմանադրագետը խոստովանեց՝ դրանց ծանոթ չէ, սակայն իրավական խնդիրն այնքան պարզ է, որ Վենետիկի հանձնաժողովին դիմելն էլ «կարող է կոպիտ հնչի, բայց մանկամտության պես մի բան է»։
«Ամեն հարցով չի կարելի դիմել հանձնաժողովին։ Ասենք, դու ընտանքիի ներսում ունես խնդիր, Վենետիկի հանձնաժողովին դիմելով, ցույց ես տալիս, որ ի վիճակի չես քո խնդիրը լուծել ընտանիքի ներսում, ուզում ես, որ մեկը միջամտի քո ներընտանեկան խնդիրներին։ Դա նսեմացնում է մեր երկիրը»,-կարծիք հայտնեց մասնագետը՝ նշելով, որ դրանից հետո Հայաստանին սկսելու են վերևից նայել ու անգրագետների տեղ դնել։
Այվազյանը մտահոգություն ունի, իրավական ոչ բարդ հարցերով հանձնաժողովին դիմելը կարող է տպավորություն ստեղծել, որ Հայաստանում իրավական առումով տոտալ անգրագետ են։
«Պետք է գործընթացներն արվեն ինքնուրույն, քանի որ ինքնիշխան պետություն ենք, դրան պետք է արվեն գրագետ ու սահմանադրական կարգավորումների շրջանակում եղած լեգիտիմ լուծումներով։ Պարզապես պետք է իմանալ ինչպես։ Իսկ դրա համար ամբիցաները պետք է մի կողմ դնել ու դիմել ակադեմիական շրջանակներին, որպեսզի իրենց աջակցեն»,-նշեց նա։
Վարդան Այվազյանը կրկին ընդգծում է, եթե նախագիծը ՍԴ չուղարկվի, ապա դա կլինի կոպտագույն խախտում։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր՝ նախագծի ընդունման մասով «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Հովակիմյան. Շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, բայց կգնանք մեր նախընտրելի ճանապարհով
- 89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- Գոհար Մելոյան. Մի քանի ժամից Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա անջրպետը կվերանա
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
- Իրավաբան. ԱԺ պատգամավորները գիտակցում են՝ խախտում են Սահմանադրությունը և տապալում սահմանադրական կարգը
- Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
- Սահմանադրական հեղաշրջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան