Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Նա ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանեն փաստաբանները։
Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը կալանավորման միջնորդությունը մերժել է։ Նրա խոսքով, որոշումը տրամադրվել է անմիջապես, բավականին ծավալուն է, դեռ պետք է ծանոթանան։
«Դատարանը կարողացավ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը։
ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է շինծու գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 17-ից քննվում էր ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդությունը, հունիսի 19-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որն էլ հրապարակվեց այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Քաղաքական պատվեր է
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Պատգամավորներին այլ ձևակերպումով արարք է ներկայացվել, դատարանին՝ այլ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Մեկը թող ասի,որ Ծառուկյանը գումար է տվել. Գագիկ Ծառուկյան
- Շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը
- Գագիկ Ծառուկյան. Ձեռքս պուլսի վրա է
- Գագիկ Ծառուկյանը եկավ դատարան
- Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
- Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
- ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից
- Ըստ դատախազի՝ Ծառուկյանի զգալի ֆինանսական կարողությունը կարող է բացասաբար անդրադառնալ գործի քննության վրա
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Արդյոք տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Ծառուկյանը. Առուստամյան
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- «Նիկոլի համար պոլերին քնեցինք, Ծառուկյանով է ընտրվել Նիկոլը»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան