Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն է:
Հիշեցնենք, որ նիստին չէին մասնակցում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
«Իմ քայլը»-ը դեմ քվեարկեց և այն չընդունվեց:
Հաջորդիվ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրենքը չի կարգավորում, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ ՍԴ ուղարկելու որոշումն ԱԺ-ն չի ընդունում:
ԱԺ նախագահը առաջարկեց ստեղծել նախադեպ և միանգամից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկություն անցկացնել:
Այսպիսով՝ ՀՀ Սահմադրության փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 89 կողմ ձայների քանակով:
Հիշեցնենք, որ համաձայն փոփոխության՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը ևս ենթակա է դադարեցման: