Դիմակների գները շուկայում ընկնում են.Փաշինյան
Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում իրավիճակը շարունակում է մնալ ծանր, թեև կարող ենք ասել, որ ունենք կայուն իրավիճակ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիրն այն է՝ ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Հետևաբար, մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է, հնարավորինս համատարած: Մենք շարունակում ենք քարոզչություն տանել, որպեսզի մեր համաքաղաքացիները պահպանեն երեք պարզ հակահամաճարակային կանոններ՝ ամենուր կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ախտահանել ձեռքերը»,- ասաց վարչապետը։
Նա նաև հայտնեց, որ դիմակների գնանկում է եղել:
«Դիմակների գները շուկայում ընկնում են և ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան