ԲՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որ ներկայացնի հակափաստարկները
«Բնականաբար մասնակցելու ենք արտահերթ նիստին»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագիծը քննարկելու համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին։
Նրա խոսքով, իրենք մասնակցելու են նիստին, որպեսզի ներկայացնեն իրավական հակափաստարկներ՝ կապված իշխանությունների բերած նախագծի հետ։
«Մենք պետք է կոչով հանդես գանք, որ իսկապես, ՍԴ դատավորների հարցը չէ մեր երկրի գլխավոր խնդիրը, որի վրա իշխանությունները կենտրոնացրել ենք իրենց հիմնական ներուժը»,- նշեց նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հայտնեց, որ իրենց՝ ԱԺ արտահերթ նիստին մասնակցելը ընդհանրապես կապված չէ Գագիկ Ծառուկյանի չկալանավորվելու հետ։
«Եթե անգամ պարոն Ծառուկյանը հիմա գտնվեր անազատության մեջ, միևնույն է, մենք մասնակցելու և բարձրաձայնելու էինք այն բոլոր խնդրահարույց կետերը, որոնք այսօր իշխանությունները փորձում են օրենքի ուժով հաստատել»,- ասաց Շ. Իսայանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք գուցե չմասնակցեն նիստին, քանի որ անիմաստ են համարում նույն բանը կրկնել՝ ասելով, որ բերված նախագիծը հակասահմանադրական է։
Հարակից հրապարակումներ`
- Սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ՝ իշխանությունների պարտությունը. Իվետա Տոնոյան
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան