89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որին մասնակցում է 88 իմքայլայան և մեկ անկախ պատգամավոր։ ԱԺ «Բարգավաճ Հայասան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում նիստին, քանի որ նրանց խոսքով, նիստի օրակարգում հակասահմանադրական նախագիծ է։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նիստի օրակագրում մեկ հարց է՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվում է մինչև 2 ժամ։
«Արտահերթ նստաշրջանը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ-ի որոշման նախագիծը, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամի ընթացքում։ Երեք ժամ էլ սահմանվում է առաջարկությունների համար»,- նշեց ԱԺ նախագահը։
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին և երկրորդ ընթերցումներն իրականացնել 24 ժամի ընթացքում։
Պատգամավորները կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին