«Դեքսամեթազոն»-ը հնարավոր է օգտագործվի Հայաստանում. Ալեքսանդր Մինյոն
Մեծ պատիվ է այցելել Հայաստան և աջակցել՝ կորոնավիրուսի համատեքստում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Ֆրանսիայի Հայաստան ժամանած բժշիշկների թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
Հիշեցնենք, որ օրերս մի խումբ ֆրանսիացի բժշիկներ եկել են Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսային հիվանդներին:
«Մենք շոյված ենք ընդունելության համար: Որքան հնարավոր էր աջակցել ենք և կիսվել ենք մեր գիտելիքներով: Իմ պատվիրակության ներքո, որը բաղկացած էր տասը հոգուց, ոչ ոք հայ չէր, բայց յուրաքանչյուրն ինչ-որ մի հայի արյան նշույլ ունի իր մեջ: Հաջորդ առաքելությունը կժամանի չորեքշաբթի, որում ներգրավված կլինեն Սփյուռքի հայ համայնքից մասնակիցներ»,- ասաց Ալեքսանդր Մինյոնը:
Ֆրանսիացի բժշկի խոսքով՝ 100 նոր վարակվածներ պատճառով 15 մարդ հայտնվում է հիվանդանոցում, իսկ դրանից հինգը՝ վերակենդանացման բաժանմունքում, երկուսն էլ անպայման մահանում են. «Ահա այսպիսին է հիվանդության դինամիկան»։
Մինյոնը նաև անդրադարձավ հայ մասնագետներին և նոր դեղամիջոցի կիրառմանը.
«Հայաստանում հանդիպած բժիշկները մեծ տպավորություն թողեցին ինձ վրա: Նրանք շատ հոգնած են, ուժասպառ եղած, բայց շարունակում են աշխատել օրնիբուն: Կա նոր լուր ևս. «Դեքսամեթազոն» դեղամիջոցը հնարավոր է օգտագործվի Հայաստանում: Այն կօգնի բուժման պրոցեսում: Ցանկանում եմ Հայաստանին հաջողությամբ պսակել այս գործը»,- ասաց բժիշկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դեղամիջոցն օգտագործվում է Հայաստանում, սակայն միայն ու միայն բժշկի ցուցումով։ Նա հորդորեց քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել և առանց բժշկի ցուցմամբ չօգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան