Բելառուսում COVID-19-ի 59,023 դեպք է գրանցվել
Նախորդ օրվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 518 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59, 023 դեպք, մահացել է 351 քաղաքացի։
Երկրի Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ 37, 923 հիվանդներ վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 8,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 461 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան