Իրավաբան. ԱԺ պատգամավորները գիտակցում են՝ խախտում են Սահմանադրությունը և տապալում սահմանադրական կարգը
«Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սահմանադրության 96-րդ հոդվածը Ազգային ժողովի պատգամավորներին չի ազատում սահմանադրական հեղաշրջման համար նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Հակառակ պարագայում հնարավոր է պնդել, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե միանձյա կերպով որոշեն Սյունիքի մարզը նվիրաբերել Ադրբեջանի իշխանություններին կամ Սևանա լիճը օտարեն Թուրքիային:
Արդեն կա Վենետիկի հանձնաժողովի հրապարակված կարծիք, ըստ որի՝ իրականացվող սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Եվրոպական կոնվենցիային:
Այսինքն՝ այս պահին Ազգային ժողովի պատգամավորները հստակ գիտակցում են, որ խախտում են Սահմանադրությունը և տապալում են սահմանադրական կարգը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
- ԱԺ-ն այսօր արտահերթ նստաշրջան կգումարի
- Սահմանադրական հեղաշրջում
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին